Ձեր կայքը շուտով գործարկվելո՞ւ է: Դուք, անշուշտ, մտածում եք պատշաճ կերպով ներկայանալու և ճիշտ բովանդակություն մատուցելու վերաբերյալ: Փնտրում եք նրան, ով ունի կայքերի բովանդակության մշակման փորձ և կկարողանա հավուր պատշաճի ներկայացնել Ձեր գործունեությունը:
Դե ինչ, վստահաբար կարող ենք ասել, որ Դուք հայտնվել եք ճիշտ պահին ճիշտ վայրում:
Մեր փորձառու թիմը մշակում է կայքերի համար անհրաժեշտ բովանդակությունը՝ Ա-Ֆ:
- Գլխավոր էջի, մեր մասին բաժնի և այլ էջերի բովանդակություն
- Ծառայությունների նկարագրեր
- Ապրանքների նկարագրեր
- Բլոգի հոդվածներ, նորություններ
- Գաղտնիության քաղաքականություն
- Օգտագործման պայմաններ
- Հաճախ տրվող հարցեր
- Ցանկացած այլ տեքստային բովանդակություն՝ ըստ պահանջի:
Բոլոր բաժինների տեքստերը գրվում են՝ հաշվի առնելով Ձեր ընկերության իմիջը, մատուցվող ծառայությունները, թիրախային լսարանն ու պոտենցիալ գնորդների կերպարը:
Որոնման համակարգերում առաջխաղացումն ապահովելու համար կատարվում է նաև բանալի բառերի ուսումնասիրություն, սեմանտիկ միջուկի կազմում և կիրառություն տեքստերում: Այլ կերպ ասած՝ գրում ենք seo տեքստեր 🙂
Կայքերի կոնտենտը պատրաստում ենք 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
Գրե՛ք մեզ, թե ինչպիսի բովանդակություն է անհրաժեշտ Ձեզ և ստացեք գնառաջարկ: Սիրով սպասում ենք: