SEO տեքստեր
SEO տեքստերը որոնման համակարգերում կայքի առաջխաղացման գրավականն են: Որքան էլ տեխնիկապես ճիշտ կառուցված և արտաքին հարթակներում ներկայացած լինի կայքը, որոնման համակարգերի հավանությանն արժանանալու և բարձր դիրքեր գրավելու համար պետք է ունենա որակյալ բովանդակություն՝ ճիշտ օգտագործված բանալի բառերով:
Որոնման համակարգերը հատկապես բարձր են գնահատում հարուստ բովանդակություն ունեցող կայքերը:
Հարուստ բովանդակություն ունենալու համար անհրաժեշտ է համակողմանիորեն ներկայացնել ապրանքը, ծառայությունը, երևույթը՝ շոշափելով բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են համակարգում որոնում կատարողին:
Բանալի բառերի ուսումնասիրությունը թույլ է տալիս հասկանալ, թե հատկապես ի՛նչն է հետաքրքրում առաջարկվող ապրանքներով ու ծառայություններով հետաքրքրվողներին:
SEO տեքստում բանալի բառերի ճիշտ ընտրությունը և դրանց հիման վրա հյուսված բովանդակությունը բավարարում է որոնողների հետաքրքրությունը՝ միաժամանակ որոնման համակարգերին ազդակ հաղորդելով, որ կայքէջը պարունակում է հենց ա՛յն բովանդակությունը, որն անհրաժեշտ էր որոնողին: Իսկ սա իր հերթին նպաստում է կայքի բարձր վարկանշմանը համակարգում:
Բանալի բառերով հարուստ լինելուց բացի, որոնման համակարգերը ուշադրություն են դարձնում նաև տեքստերի այնպիսի չափանիշների, ինչպիսիք են՝
- բովանդակության ինքնատիպ ու չկրկնօրինակված լինելը.
- գրագիտությունը՝ ուղղագրական, կետադրական սխալներից զերծ լինելը.
- պարզ ու հասկանալի, ընթերցողի լեզվով գրված լինելը՝ առանց խրթնաբանությունների և երկարաշունչ բազմաբարդ նախադասությունների.
- տեքստի ընթեռնելիությունը.
- մի շարք այլ հանգամանքներ:
Այս ամենին զուգահեռ պետք չէ մոռանալ կայքի մարքեթինգային նպատակների մասին:
SEO քոփիրայթինգ
SEO քոփիրայթինգը ստեղծում է տեքստեր, որոնք կայքում լուծում են միանգամից մի քանի առանցքային հարցեր՝
- արդյունավետ կերպով ներկայացնում են ընկերությունը և առաջարկը.
- բանալի բառերի ճիշտ ընտրության շնորհիվ համապատասխանում են որոնողների նպատակներին.
- նպաստում են որոնման համակարգերում կայքի վարկանշմանը:
Պատվիրե՛ք SEO կոնտենտ կայքերի համար
Կայքերի տեքստերը չպետք է լինեն ինքնանպատակ, դրանք պետք է ծառայեն կայքի վարկանիշի բարձրացմանը: Այս հարցում կարող ենք օգնել մենք, քանի որ
- կայքերի կոնտենտի մշակմամբ զբաղվում ենք գրեթե 8 տարի.
- զբաղվում ենք կայքերի SEO օպտիմալացմամբ և տիրապետում ենք բոլոր նրբություններին.
- բովանդակությունն ստեղծելուց բացի, այն նաև թարգմանում ենք 3 լեզուներով.
- ոչ միայն ստեղծում ենք նոր բովանադակություն, այլև մշակում ենք արդեն եղածը:
Նոր ստեղծվող կայքերի բովանդակությունը մշակվում է կայքի/ընկերության իմիջին և մարքեթինգային նպատակներին համապատասխան, տրամաբանական ճիշտ կառուցվածքով, ընտրված բանալի բառերի ճիշտ կիրառությամբ:
Առկա բովանդակության մշակումը ներառում է հետևյալը՝
- սրբագրում և խմբագրում.
- տրամաբանական կառուցվածքի ձևավորում.
- բանալի բառերի ուսումնասիրություն և դրանցով տեքստի հարստացում:
Անվճար խորհրդատվություն և գնառաջարկ ստանալու համար կարող եք լրացնել հայտը՝ նկարագրելով ձեր կայքն ու թողնելով կոնտակտային տվյալներ:
Մենք կօգնենք, որ կայքի տեքստերն աշխատեն ձեզ համար 🙂