Թարգմանությունների կարիքը միշտ և ամենուր է: Եթե ցանկանում եք, որ ձեր ծառայությունը, ապրանքը կամ ցանկացած այլ առաջարկ հասանելի լինի հնարավորինս շատ մարդկանց և հնարավորինս շատ երկրներում, ապա պետք է «խոսեք» նրանց լեզվով: Միևնույն ժամանակ, այլ լեզուներից հայերեն թարգմանությունների շնորհիվ էլ հնարավորություն ենք ունենում մեր հասարակությանը փոխանցել աշխարհի տարբեր երևույթների, իրադարձությունների, գիտության և տեխնիկայի ձեռքբերումների վերաբերյալ ինֆորմացիան:
Անգլերեն, ռուսերեն, չինարեն երկկողմանի թարգմանություններ
Տեքստային աշխատանքներում հմտացած մեր թիմն իրականացնում է երկկողմանի թարգմանություններ անգլերեն, ռուսերեն, չինարեն, հայերեն լեզուներով:
- Կայքերի թարգմանություն
- Գրքերի թարգմանություն
- Հոդվածների թարգմանություն
- Ցանկացած այլ բնույթի տեքստերի թարգմանություն
Բարձր գնահատելով իրականացվող աշխատանքների որակը՝ բոլոր թարգմանությունները հանձնում ենք խմբագրված և սրբագրված վիճակում՝ ձեզ ազատելով տեքստի հետ կրկնակի աշխատանքի անհրաժեշտությունից:
Թարգմանված տեքստերի խմբագրում և սրբագրում
Եթե արդեն իսկ ունեք թարգմանված կայք, գիրք կամ այլ տեքստ, որն ունի խմբագրման և սրբագրման կարիք, այս հարցում ևս մենք կօգնենք ձեզ՝ մատուցելով խմբագրման և սրբագրման բարձրորակ ծառայություն:
Թարգմանությունների թեմաները
Թարգմանությունների թեմաները մեզ համար խնդիր չեն, քանի որ աշխատանքային մոտ երկու տասնամյակում աշխատել ենք բազմազան թեմաներով՝
- բժշկություն և կոսմետոլոգիա.
- հոգեբանություն և հոգեբուժություն.
- շինարարություն և ինտերիեր.
- ավտոմեքենաներ և տեխնիկա.
- խոհանոց.
- հյուրանոցներ և զբոսաշրջություն.
- մանկավարժություն
- կրոն
- ցանկը շարունակելի է…
Թարգմանությունների արժեքը
Մեր կողմից մատուցվող ծառայությունների արժեքը բավական մատչելի է՝ առաջարկվող որակի համեմատությամբ: Թարգմանության հստակ արժեքը սահմանվում է ելնելով նյութի բարդությունից, լեզվից, ծավալից և ժամկետներից: Անհրաժեշտության դեպքում տրամադրում ենք կես էջ ծավալով անվճար թարգմանություն՝ աշխատանքի որակը գնահատելու և հետագա աշխատանքները շարունակելու նպատակով:
Կապվե՛ք մեզ հետ ձեզ հարմար եղանակով, որպեսզի քննարկենք համագործակցության բոլոր մանրամասները: