Մեր մասին

Content Master բովանդակաստեղծ ստուդիան գործում է 2019 թվականից: Մինչ այդ, աշխատելով տարբեր ընկերություններում որպես կայքերի կոնտենտ մենեջեր, կոնտենտ գրող, seo մասնագետ՝ շատ անգամներ զգացել էինք հենց ա՛յս գործում հմտացած մասնագետների պակաս, որը լրացնում էինք նախագծերի շրջանակներում անցկացվող կարճատև վերապատրաստումների միջոցով:

Ոլորտում առաջարկվող ծառայությունների շուկան ուսումնասիրելով՝ միտք հղացանք ստեղծել ընկերություն, որը մասնագիտացած կլինի և կզբաղվի հիմնականում տեքստային կոնտենտի ստեղծմամբ և մշակմամբ:

Մտահղացումը տեղին էր և ժամանակին. այսօր արդեն մենք համագործակցում ենք թե՛ անհատների ու կազմակերպությունների, և թե՛ մարքեթինգային ընկերությունների հետ՝ մատուցելով տեքստային բովանդակության ստեղծման, seo առաջխաղացման, տեքստերի թարգմանության, սրբագրման ու խմբագրման ծառայություններ: Թիմի համալրման և շուկայում պահանջված մասնագետների պակասը լրացնելու նպատակով ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք նաև վերապատրաստման անհատական և խմբային դասընթացներ:

Մեր կողմից մատուցվող ծառայությունների լիարժեք ցանկը սահմանված է ապրանքային նշանի վկայագրում՝ գովազդային տեքստերի մշակում և հրապարակում, որոնման համակարգերի օպտիմալացում, շուկայավարման ծառայություններ, գրավոր հաղորդագրությունների կազմում, տեքստի մշակում, վեբ-կայքերի թրաֆիկի օպտիմալացում, գովազդային ծառայություններ «վճարել մեկ կտտոցով» (PPC), գովազդային հասկացությունների մշակում, հասարակության հետ հաղորդակցման ռազմավարության վերաբերյալ խորհրդատվություն, խորհրդատվություն գովազդային հաղորդակցության ռազմավարության վերաբերյալ, լրատվամիջոցների հետ կապերի ծառայություններ, կորպորատիվ հաղորդակցության ծառայություններ, սպառողի պրոֆիլավորում առևտրային կամ մարքեթինգային նպատակներով, գործարար խորհրդատվական ծառայություններ թվային փոխակերպման համար, երրորդ անձանց համար ապրանքային նշան ստեղծելու գովազդային ծառայություններ, արտադրանքի խթանում ազդեցություն ունեցող անձանց միջոցով:

Մենք բաց ենք նոր համագործակցությունների համար, ուստի մի՛ վարանեք դիմել մեզ, եթե անհրաժեշտ է Ձեր կայքի կամ թվային այլ հարթակների բովանդակության աուդիտ և խորհրդատվություն: