Ունեք տեքստային բովանդակություն, որը մշակման կարի՞ք ունի:
Փնտրո՞ւմ եք փորձառու խմբագրի կամ սրբագրիչի, որը կկարողանա ոչ միայն սահուն ու գեղեցիկ ձևակերպել մտքերը, այլև վերացնել ուղղագրական ու քերականական սխալները:
Դուք գտել եք մեզ 🙂
Մեր փորձառու թիմը խմբագրում և սրբագրում է ցանկացած ուղղվածության տեքստեր 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն):
- Կայքերի խմբագրում և սրբագրում (նաև seo տեքստերի խմբագրում՝ բանալի բառերով հագեցնելով)
- Գրքերի, ամսագրերի խմբագրում և սրբագրում
- Գովազդային նյութերի՝ բուկլետների, սահիկների (slideshow), թռուցիկների սրբագրում
- Ձեռնարկների, ուղեցույցների, գիտական աշխատանքների խմբագրում և սրբագրում
- Ցանկացած այլ նյութերի սրբագրում և խմբագրում 🙂
Շուրջ երկու տասնամյակի աշխատանքային փորձ ունեցող մեր մասնագետները հմտացած են հատկապես հետևյալ ոլորտներում՝
- Բժշկություն, առողջապահություն, կոսմետոլոգիա
- Շինարարություն, ինտերիեր և էքստերիեր
- Խոհարարություն
- Մանկավարժություն և հոգեբանություն
- Կրթական գործունեություն
- Հաշվապահություն և տնտեսագիտություն
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Մարքեթինգ և գովազդ
- Այլ բնույթի տեքստեր…
Գրե՛ք մեզ, թե ինչպիսի բովանդակություն է անհրաժեշտ խմբագրել կամ սրբագրել և ստացեք գնառաջարկ: Սիրով սպասում ենք: