Քոփիրայթինգն արվեստ է, որն ստեղծում է մարքեթինգային տեքստեր: Այս արվեստի նպատակն է լավագույնս ներկայացնել ապրանքը, ծառայությունը, բրենդը՝ նպաստելով վերջիններիս ճանաչելիության բարձրացմանն ու իհարկե, խթանելով վաճառքները:

Քոփիրայթինգի դերը ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի է կարևորվում՝ պայմանավորված մարքեթինգային նորանոր հարթակների ի հայտ գալով: Եթե ընդամենը մի քանի տասնամյակ առաջ այն կարող էր սահմանափակվել միայն թերթերում, ռադիոյում կամ հեռուստատեսությամբ հրապարակվող սահմանափակ քանակությամբ գովազդներով, ապա այսօր քոփիրայթինգն ամենուր է՝ ապրանքի փաթեթավորումից ու պիտակներից սկսելով, շարունակվելով գովազդային վահանակներով և իհարկե, լայնորեն տարածվելով թվային անհամար հարթակներում՝ կայքեր ու սոցցանցեր, էլփոստեր ու մեսինջերներ…

Ժամանակակից քոփիրայթինգի տեսակները

Քոփիրայթինգի տեսակները բավական բազմազան են՝ կախված իրադրությունից և անմիջական նպատակից, սակայն կարելի է առանձնացնել հետևյալ երեքը՝

  • Ուղիղ քոփիրայթինգ, երբ տեքստն անմիջականորեն մղում է գործողություն կատարելու՝ գնել, ձեռք բերել, զանգել: Սովորաբար սրանք գովազդային առաջարկներն են՝ լինեն տեքստային, թե աուդիո կամ վիդեո տարբերակով:
  • Իմիջային քոփիրայթինգ, երբ օգտակար և յուրահատուկ բովանդակության միջոցով ամրապնդվում է բրենդի, ապրանքի, ծառայության հեղինակությունը: Իմիջային քոփիրայթինգի նմուշներ են տարատեսակ կարգախոսները, բլոգային հոդվածները, ընկերությունը տարբեր հարթակներում ներկայացնելու համար ստեղծված տեքստերը: Դրանք կարող են լինել թե՛ թվային հարթակներում և թե՛, օրինակ, բուկլետներում:
  • Ինֆորմացիոն քոփիրայթինգ, որը հիմնականում վերաբերում է վեբ կայքերի բովանդակությանը: Ինֆորմացիոն քոփիրայթինգն իր հերթին բավական ընդգրկուն է՝ այն կարող է պարունակել փաստաթղթեր (օր.՝ Օգտագործման պայմաններ, Գաղտնիության քաղաքականություն), SEO տեքստեր (որոնման համակարգում կայքի առաջխաղացման համար), ապրանքների ու ծառայությունների նկարագրություններ, և այլն, և այլն:

Շատ հաճախ այս վերջին տեսակը որակավորվում է որպես ուղղակի content writing – տեքստային բովանդակության ստեղծում տարբեր հարթակների համար:

Քոփիրայթինգի ծառայություններ

Մենք արդեն ավելի քան ութ տարի զբաղվում ենք քոփիրայթինգով՝ ստեղծելով տեքստեր թե՛ գովազդների, թե՛ իմիջի ամրապնդման և թե՛ օգտակար ինֆորմացիա ներկայացնելու նպատակով: Վստահաբար կարող եք դիմել մեզ, եթե անհրաժեշտ է՝

Քոփիրայթինգին հարակից ծառայություններ

Մարքեթինգային տեքստեր ստեղծելուց բացի, մենք զբաղվում ենք նաև դրանց թարգմանությամբ, սրբագրմամբ ու խմբագրմամբ: Մատուցում ենք նաև վերաշարադրման (ռեռայթինգ) ծառայություն՝ տեքստի ունիկալությունը մեծացնելու և գրագողությունից զերծ մնալու նպատակով: Կայքերի բովանդակությունն օպտիմալացնելու համար կատարում ենք բանալի բառերի հետազոտություն և ներառում արդեն առկա տեքստերում:

Մեր ծառայություններից օգտվելն ավելի քան շահավետ է, քանի որ առաջարկում ենք՝

  • քոփիրայթինգի և հարակից ծառայությունների համալիր ու ամբողջական փաթեթներ.
  • բարձր որակ՝ պայմանավորված բազմամյա փորձով և տարբեր մասնագետներից կազմված թիմով.
  • միջին շուկայական արժեք, որը բավական էժան է, եթե հաշվի առնենք աշխատանքների գերազանց որակը:

Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը կապվել մեզ հետ կամ լրացնել հայտը՝ գնառաջարկ կամ անվճար խորհրդատավություն ստանալու համար: