Փնտրում էիք Content Writing-ի դասընթաց և հայտնվեցիք այստե՞ղ: Համեցե՛ք, սիրով պատրաստ ենք փոխանցելու մեր բազմամյա փորձն ու օգնելու ձեռք բերել նոր և պահանջված մասնագիտություն:
Տեքստային բովանդակությունը՝ նույն ինքը կոնտենտը, անհրաժեշտ է թվային բոլոր հարթակներում՝ վեբկայքեր, սոցիալական հարթակներ, գովազդային հոլովակներ, էլեկտրոնային փոստ, բջջային հավելվածներ և այլն…
Եվ ուրեմն, մենք առաջարկում ենք կոնտենտ գրելու դասընթացներ հետևյալ ուղղվածությամբ՝
- Կոնտենտ մարքեթինգի հիմունքներ, կոնտենտի տեսակներն ըստ հարթակների
- Կայքերի բովանդակություն. տեսակներն ու առանձնահատկությունները
- SEO կոնտենտ և դիրքավորում որոնման համակարգերում
- Բլոգավարություն
- SMM կոնտենտ. տեսակներն ու առանձնահատակությունները
- Քոփիրայթինգ. վաճառող տեքստեր, բանաձևեր և տեխնիկաներ
- Աշխատանք տեխնիկական տեքստերի հետ
- E-mail մարքեթինգային տեքստեր
Դասընթացի յուրաքաչյուր մոդուլ/ուղղվածություն բաղկացած է 1-3 դասից: Դուք կարող եք ընտրել թե՛ բոլոր մոդուլները մեկ փաթեթում և թե՛ դրանցից յուրաքանչուրն առանձին:
Դասերի ընթացքում ձեռք կբերեք թիրախային լսարան ընտրելու, այդ լսարանի լեզվով գրելու, խմբագրման ու սրբագրման հմտություններ, կտիրապետեք տեքստի մշակման տեխնիկական ու բովանդակային հնարքներին, կծանոթանաք շատ գործիքների և իհարկե, կունենաք փոքրիկ պորտֆոլիո, քանի որ անպայման գործնական առաջադրանքներ եք ունենալու 😀
Ուզո՞ւմ եք սկսել հենց հիմա. գրե՛ք մեզ, որպեսզի ընտրենք դասերի ամենահարմար տարբերակն ու գրաֆիկը: