Տեքստի տեսակներն ըստ տեխնիկական միջոցների
Մարդկային մտքի որևէ հղացում մյուսներին հաղորդելու ցանկությունը գրավոր եղանակով իրագործվում է համապատասխան տեքստի ձեռագիր, մեքենագիր, տպագիր, էլեկտրոնային (ինտերնետ, ֆաքս, հեռագիր) եղանակով: Հաղորդակցվելու ռադիոհեռուստատեսային բանավոր եղանակը նույնպես այսօր մեծ տարածում ունի (մեկնաբանների բանավոր ելույթներ, հարցազրույցներ, ռեպորտաժներ, հանդիպումներ, հանրահավաքների ձայնագրություն և այլն), սակայն, ինչպես հայտնի է, ռադիոհեռուստատեսային շատ հաղորդումներ նախապես ունենում են