Տեքստի տեսակներն ըստ ձևի
Մաշտոցյան այբուբենով արված հսկայածավալ մեր գրավոր խոսքը՝ ձեռագիր ու տպագիր մատյաններ ու գրքեր, թերթեր ու պարբերականներ, պետական – պաշտոնական գրագրություններ և այն ամենը, որ ստեղծում ենք մենք այսօր, գրավոր տեքստեր են՝ բազմաձև ու բազմաբովանդակ: Ի՞նչ է տեքստը: Գրավոր խոսքի բոլոր տեսակները՝ նամակ թե ատենախոսություն, սովորական ժողովի արձանագրություն թե վեպ, աշակերտական