Ի՞նչ է կոնտենտ մենեջմենթը

Կոնտենտ մենեջմենթը բովանդակության կառավարումն է՝ թվային հարթակներում: Ընդ որում բովանդակությունը (կոնտենտը) կարող է լինել թե՛ տեքստային ու թե՛ մեդիա (նկարներ, անիմացիաներ, տեսահոլովակներ, ձայնահոլովակներ), իսկ թվային հարթակները կարող են լինել բազմազան՝ սոցիալական ցանցեր, առցանց ԶԼՄ-ներ, կայքեր և մեդիատիրույթներ (YouTube, Pinterest ևն):

Ո՞վ է կոնտենտ մենեջերը

Կոնտենտ մենեջերն այն մարդն է, որն զբաղվում է բրենդի, կազմակերպության
վերաբերյալ բովանդակության մշակմամբ, թարմացմամբ ու տարածմամբ, վերահսկում
է ողջ գործընթացն ու պատասխանատու է դրա համար: Աշխատանքի ծավալներից կախված՝ կոնտենտ մենեջերը կարող է պատասխանատու լինել միայն պլանավորման, թարմացման ու տարածման  համար՝ անմիջական կապի մեջ լինելով կոնտենտ ստեղծողների (տեքստային կոնտենտ գրող, լուսանկարիչ, դիզայներ, վիդեոգրաֆ) հետ, որոշ դեպքերում էլ՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարելով կոնտենտի ստեղծման պարտականությունները (փոքր ընկերություններում, աշխատանքի փոքր ծավալի դեպքում):

Կոնտենտ մենեջմենթը պատասխանատու և կարևոր գործընթաց է, քանի որ կայքի, բրենդի կամ նախագծի զարգացումը անմիջականորեն կապված է դրա ներկայացման տեղի ու ձևի հետ:

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում կոնտենտ մենեջերին

Կոնտենտ մենեջեր կարող են լինել բոլոր նրանք, ովքեր սիրում են աշխատել բովանդակության հետ (իդեալական տարբերակներից է լրագրողական կրթությունը), լավ տիրապետում են համակարգչին և կարողանում են պլանավորել անելիքները: Պահանջվող հիմնական հմտություններն են՝

  • գրագիտություն, տեքստերի հետ աշխատելու հմտություններ (օրինակ՝ ընկերության նորությունների վերաբերյալ կարճ տեղեկատվական տեքստ կազմելու, արդեն առկա տեքստերում փոփոխություններ կատարելու համար).
  • ուսումնասիրելու, ինֆորմացիա փնտրելու հմտություններ (օրինակ՝ առցանց խանութում ներմուծվող ապրանքների վերաբերյալ հավաստի և լիարժեք ինֆորմացիա գտնելու համար).
  • լեզուների նվազագույն իմացություն (դարձյալ՝ իֆորմացիա որոնելու կամ բազմալեզու կայքի բովանդակությունը կառավարելու համար).
  • գրաֆիկական ծրագրերի իմացություն (օրինակ՝ ամփոփ ինֆոգրաֆիկաներ ստեղծելու, կայքում տեղադրվելիք նկարների չափսերը օպտիմալացնելու համար):

Կոնտենտ մենեջմենթի ծառայություններ

Շատ ընկերություններ, հատկապես առցանց խանութերը կամ առցանց լրատվամիջոցները, ունենում են կոնտենտ մենեջերի հաստիք՝ աշխատանքային ողջ գործընթացը կազմակերպության ներսում իրականացնելու համար: Սակայն կան նաև բազմաթիվ ընկերություններ, որտեղ աշխատանքի ծավալից ելնելով՝ առավել շահավետ է օգտվել կոնտենտ մենեջմենթի ծառայություններից, քան ունենալ առանձին հաստիք:

Եթե դուք վերը նշված երկրորդ խմբի ընկերության ներկայացուցիչ կամ ղեկավար եք, ապա հաջորդ պարբերությունը ձեզ համար է 👇

Մեր թիմն իրականացնում է կոնտենտ մենեջմենթի ծառայություն՝ ապահովելով.

  • որակյալ տեքստային կոնտենտի ստեղծում.
  • թարգմանություն (անհրաժեշտության դեպքում).
  • տեղադրում թվային հարթակներում (կայք, սոցցանցեր, մեդիահարթակներ).
  • լուսանկարների օպտիմալացում (ֆորմատի կարգաբերումներ) և տեղադրում.
  • անհրաժեշտության դեպքում նաև այլ աշխատանքներ՝ կապված կոնտենտ մենեջմենթի հետ:

Ուրախ ենք, եթե կարողացանք օգտակար լինել այս տեղեկատվական հոդվածով: Իսկ եթե ձեզ հետաքրքրում էր ոչ թե ինֆորմացիան, այլ ծառայությունը 🙂 ապա կապվե՛ք մեզ հետ, որպեսզի քննարկենք համագործակցության բոլոր մանրամասները:

Picture of Մարիամ Մուրադյան

Մարիամ Մուրադյան

Ողջո՜ւյն: Ուրախ եմ տեսնել ձեզ իմ կայքում: Ես Մարիամն եմ՝ տեքստերի վարպետ :) Առաջին երկու մասնագիտություններս են լեզվաբանությունն ու լրագրությունը: Աշխատել եմ խմբագրություններում ու հրատարակչություններում, ուսումնական հաստատություններում: 2014 թվականից սկսեցի բովանդակություն՝ կոնտենտ գրել նաև կայքերի համար, աստիճանաբար հմտացա քոփիրայթինգում ու թվային մարքեթինգում: Այժմ զբաղվում եմ թվային մարքեթինգի խորհրդատվությամբ ու մասնավորապես կայքերի օպտիմալացմամբ, բայց չեմ դադարում սիրել գրելը :) Գրում եմ կայքերի ու սոցցանցերի համար, մշակում եմ ուղեցույցներ, կարգեր, տեխիկական առաջադրանքներ, ուսումնական ծրագրեր...