seo content

SEO կոնտենտն ու կայքի առաջխաղացման ռազմավարությունը

SEO կոնտենտը պարզապես տեքստ չէ, որը ոչ ոք չի կարդում, ոչ էլ բառերի հավաքածու է՝ որոնման համակարգերին մոլորեցնելու նպատակով: Կոնտենտը SEO ռազմավարության էությունն է։   Կոնտենտը կարևոր է SEO-ի համար Որքան էլ կարևոր են կայքի տեխնիկական պարամետրերը, և որքան էլ տարածված են հետադարձ հղումների (backlink) ամենազորության մասին առասպելները, միևնույնն է, Read more…

otarabanutyunner

Օտարաբանություններն ու հայերեն համարժեքները թվային աշխարհում

Նոր երևույթներն ու հասկացությունները երևի ամենից շատ ու ամենից արագ ի հայտ են գալիս թվային տեխնոլոգիաների ոլորտում: Այս հանգամանքով պայմանավորված էլ ամենաշատ փոխառությունները հավանաբար կատարվում են հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Փոխառությունների մի մասի համար բավական արագ ստեղծվում են համարժեքներ և կիրառության մեջ մտնում, մյուս մասի համար համարժեք գտնելը արագ չի Read more…

mayreni lezvi or

Սիրենք ու սիրելի դարձնենք մայրենի լեզուն

Փետրվարի 21-ը մայրենի լեզվի օրն է: Եվ դա նշանակում է, որ այդ օրը տարբեր հաստատություններում ու կրթօջախներում կլինեն միջոցառումներ, շնորհավորանքներ, կխոսեն մայրենի լեզվի կարևորության մասին և… շատերը կմոռանան այդ ամենը արդեն հաջորդ օրը, լավագույն դեպքում՝ մի քանի օրից: Մայրենի լեզուն սիրելն ու հարգելը, սակայն, մեկ օրվա համար չէ, դա պետք Read more…

kontent menejment carayutyun

Ի՞նչ է կոնտենտ մենեջմենթը

Կոնտենտ մենեջմենթը բովանդակության կառավարումն է՝ թվային հարթակներում: Ընդ որում բովանդակությունը (կոնտենտը) կարող է լինել թե՛ տեքստային ու թե՛ մեդիա (նկարներ, անիմացիաներ, տեսահոլովակներ, ձայնահոլովակներ), իսկ թվային հարթակները կարող են լինել բազմազան՝ սոցիալական ցանցեր, առցանց ԶԼՄ-ներ, կայքեր և մեդիատիրույթներ (YouTube, Pinterest ևն): Ո՞վ է կոնտենտ մենեջերը Կոնտենտ մենեջերն այն մարդն է, որն Read more…

հոդվածի կառուցվածքը, articles

3 բաղադրիչ, որոնցից կախված է հոդվածի հաջողությունը

Յուրաքանչյուր հոդված, նախատեսված լինի տպագիր մամուլի, թե կայքի համար, հիմնական ասելիքից բացի պետք է ունենա 3 պարտադիր բաղադրիչներ, որոնցից էլ մեծ մասամբ կախված է նյութի հաջողությունը: Վերնագիր, մուտք և ավարտ. ահա այդ բաղադրիչները, որոնցից յուրաքանչյուրն իր դերն ունի այն հարցում, թե ինչպես կընկալվի, կներգործի և կհիշվի հոդվածը: Վերնագիր Հոդվածի հաջողությունն առաջին Read more…

blog hodvacner

Ինչպիսի՞ հոդվածներ հրապարակել բլոգում

Այս հարցը հուզում է բոլոր նրանց, ում վստահված է բլոգի զարգացման ռազմավարության մշակման կամ հոդվածների ստեղծման պատասխանատվությունը: Անկախ նրանից, դա անձնական բլոգ է թե կորպորատիվ, կարևոր է նյութի մատուցման եղանակը, որից էլ անմիջականորեն կախված է լսարանի հավատարմությունը: Նշում. մի՛ տրվեք տարածված այն թյուր կարծիքին, թե կայքերում հրապարակվող տեքստերը միայն որոնման Read more…

կոնտենտի հաջողոթյունը

4 գործոն, որ կարող են երաշխավորել կոնտենտի հաջողությունը

Կոնտենտ գրել կարողանում են շատերը, իսկ ա՛յ, հաջողված՝ ընթերցվող տեքստեր գրելը ոչ բոլորի մոտ է ստացվում: Ընդ որում տեքստի հաջողությունը ոչ միշտ է ուղղակիորեն կախված լինում դրա բովանդակությունից: Նույնիսկ շատ արժեքավոր բովանդակությունը կարող է վանել ընթերցողներին, եթե գրելիս հաշվի չառնվեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են խոսքի արժանիքները: Անդրադառնանք դրանցից 4-ին: 1. Read more…

դիպվածային բառեր թվային աշխարհում

Դիպվածային բառերը թվային աշխարհում

Դիպվածային բառերի մասին անշուշտ լսել եք: Եթե ոչ՝ ասենք, որ դիպվածային բառերը պահի, դիպվածի թելադրանքով ստեղծված նոր բառեր՝ նորաբանություններ են, որոնք կարող են հանդիպել թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսքում: Հետաքրքիրն այն է, որ դիպվածային բառերն ստեղծվում են ինքնաբուխ կերպով, պահի թելադրանքով, դրանք ստեղծողը երկար չի մտածում նոր բառ հորինելու մասին: Read more…

Տեքստային կոնտենտի տեսակները սոցցանցերում

Տեքստային կոնտենտի տեսակները սոցիալական ցանցերում

Ինչպիսի՞ տեքստեր հրապարակել սոցցանցերում: Արդյո՞ք պետք է միշտ հրապարակել այնպիսի բովանդակություն, որը շատ հավանումներ ու մեկնաբանություններ կբերի: Իսկ գուցե պետք են միայն վաճառող տեքստե՞ր, չէ՞ որ մեր վերջնական նպատակը վաճառքն է: Գուցե իմաստ չունի՞ ժամանակ վատնել ինֆորմացիոն հրապարակումների վրա, որոնք շատ ակտիվ հավանումներ չեն հավաքում ու ոչ էլ վաճառում են: Read more…

կոնտենտ գրող, քոնթենթ գրող

Ո՞վ է կոնտենտ գրողը

Կոնտենտ գրող, քոնթենթ գրող, բովանդակագիր. ահա այն բառերը, որոնցով կոչում են տվյալ մասնագետին: Տերմինն առաջացել է անգլերեն content writer արտահայտությունից, և շատ հաճախ հենց այդպես էլ օգտագործվում է նաև մեր լեզվում, հատկապես մասնագիտական շրջանակներում: Լավ, իսկ ինչո՞ւ է կոնտենտ գրողն առանձնացվում որպես մասնագիտություն, չէ՞ որ սկզբունքորեն ցանկացած մեկը, որ գրում/ստեղծում Read more…

հաճախորդներ սոցցանցերում

Ինչպե՞ս «կրթել» պոտենցիալ հաճախորդներին սոցցանցերում

Եթե երբևէ վարել եք բիզնես էջեր սոցցանցերում, ապա հաստատ հանդիպած կլինեք այնպիսի խնդրի, ինչպիսին է հետևորդների, այն է՝ պոտենցիալ հաճախորդների հետ շփման բարդությունը: Խնդիր առաջանում է հատկապես այն դեպքում, երբ հաճախորդը «նյարդայնացնում է»՝ տալով ավելորդ կամ անիմաստ հարցեր, կամ էլ ընդհակառակը՝ որևէ հարցի փոխարեն + դնում 🙂 Մենք նյարդայնանում ենք, Read more…

kazmel-resume

Ի՞նչ է պետք հաշվի առնել ռեզյումե կազմելիս

Ճիշտ և գրագետ ռեզյումե ունենալն աշխատանքի ընդունվելու գրավականներից մեկն է: Այսօր շատ աշխատանքային կայքեր առաջարկում են ստեղծել ռեզյումե օնլայն տարբերակով՝ պարզապես լրացնելով ձևանմուշի համապատասխան դաշտերը: Օնլայն ռեզյումեները, սակայն, ոչ միշտ են օգնում, քանի որ մնում են տվյալ կայքում՝ այնտեղից օգտվող գործատուների համար: Շատ դեպքերում հարկավոր է լինում ինքնուրույն կազմել CV Read more…

ռեզյումե

5 խորհուրդ այն մասին, թե ինչ ՊԵՏՔ ՉԷ ԱՆԵԼ ռեզյումե կազմելիս

Այսօր շատ կայքեր և հավելվածներ թույլ են տալիս ստեղծել ռեզյումե օնլայն, և թվում է, թե ռեզյումե կազմելու հետ կապված այլևս ոչ մի խնդիր չկա. ձևավորումն ու կառուցվածքը պատրաստ է, մնում է միայն լրացնել համապատասխան տվյալները: Ու թեև բավական հեշտ է անվճար ստեղծել ռեզյումե առցանց, այնուամենայնիվ, կարևոր է ուշադրություն դարձնել որոշ հանգամանքների, որոնց անտեսումը կստիպի Read more…

srbagrich srbagrum

Սրբագրիչ. ո՞վ է նա և ի՞նչ է անում

Սրբագրիչն այն մարդն է, առանց որի արևի երես չի տեսնում հրապարակման ենթակա ոչ մի գրավոր տեքստ: Սրբագրիչի դերն անփոխարինելի է հատկապես տպագիր մամուլում, հրատարակչական արտադրանքում, քանի որ տպագրությունից հետո արդեն հնարավոր չէ ուղղել վրիպակներն (ի տարբերություն թվային հարթակներում հրապարակվող տեքստերի): Իսկ տպագիր արտադրանքը սովորաբար թողարկվում է հարյուրավոր ու հազարավոր օրինակներով… Read more…